Կասեցվել է տանձի համով ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքի արտադրությունը Աբրահամյան․ «Հաղթող Ադրբեջան» կարգախոսը մարում է, Բաքվի խնդիրներն ավելի են սրվում Խողովակները հողից հանելու և ապամոնտաժելու պահին 3 անձ ձերբակալվել է, այդ թվում զոդողն ու վարորդը Ավտովթար՝ Շիրակի մարզում․ Ազատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Երևանում մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 1 ամսական աղջիկ․ նախաձեռնվել է քրեական վարույթ Օբաման միացել է նախընտրական քարոզարշավին «Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար «Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին «Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է «Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար «Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին «Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում 

Պետք է դադարեցվի հաշմանդամության կենսաթոշակների հաշվեհամարներից գումարների բռնագանձումը

Իրավունք

Պետք է անհապաղ դադարեցվի հաշմանդամության կենսաթոշակների հաշվեհամարներից գումարների բռնագանձումը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ 

«Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղվող բողոքների քննարկումը ցույց է տալիս, որ շարունակվում են համակարգային բնույթ ունեցող խնդիրները։ Նման օրինակ է մարդկանց բռնագանձման ոչ ենթակա դրամական միջոցների վրա բռնագանձում տարածելու պրակտիկան։ Խոսքը հատկապես վերաբերում է հաշմանդամության կենսաթոշակների վրա տարածվող բռնագանձումներին, որոնց հետևանքով էլ մարդիկ հայտնվում են քաշքշուկների մեջ ու կանգնում իրավունքների խախտումների առաջ։

Հարցն այն է, որ բռնագանձում տարածելուց հետո, երբ մարդիկ զանգահարում կամ այլ կերպ դիմում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ վերացնելու համար անօրինական բռնագանձումը, ծառայությունը բռնագանձումը վերացնելու փոխարեն դիմողից պահանջում է հիմնավորել, թե ինչու չէր կարելի բռնագանձում տարածել այդ գումարի վրա: Ավելին, պահանջում են նաև ներկայացնել այդ ամենը հիմնավորող ապացույցներ՝ ասենք, գրավոր դիմումով կամ բանկից տեղեկանք ներկայացնելով:

Մինչդեռ, ծառայությունն ինքը պետք է նախապես ձեռնարկած միջոցներով պարզեր, որ այն գումարը, որի վրա պատրաստվում է տարածել բռնագանձում, վճարված է քաղաքացուն՝ որպես բռնագանձման ոչ ենթակա հաշմանդամության կենսաթոշակ կամ, օրինակ, նպաստ: Անգամ եթե հարցը բանկի հետ է կապված, միևնույն է՝ պետությունը պետք է ներդրած մեխանիզմների հաշվին լուծի այդ հարցը:

Այլ կերպ ասած, պետության չհաշվարկված գործողությունների պատճառով թույլ տված թերությունները շտկելու բեռը հաշմանդամություն ունեցող անձի վրա թողնելն անթույլատրելի է: Պետությունն ինքը պետք է ահազանգ ստանալուն պես անհապաղ պարզի իրականությունը, այդ թվում՝ եթե սխալ բռնագանձում է տարածել և լուծի առաջացած խնդիրը:

Պաշտպանին հասցեագրված բողոքներից մեկով 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձը հայտնել է, որ իր մեկ ամսվա կենսաթոշակից բռնագանձում է կատարվել։ Նա նշել է նաև, որ բնակվում է մարզում, վատառողջ, անընդհատ բուժում է ստանում հանրապետության տարբեր հաստատություններում, ունի դեղորայքի կարիք։ Նշվածի կապակցությամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը Պաշտպանի աշխատակազմին տեղեկացրել է, որ բանկը սխալմամբ հաշմանդամության կենսաթոշակի գումարը փոխանցել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը՝ որպես այլ եկամուտ: Քաղաքացին ստիպված է եղել գնալ մարզի այլ քաղաք և ներկայանալ բանկի մասնաճյուղ, քանի որ իրենց տարածքում առկա չէ տվյալ բանկի մասնաճյուղ: Նա տեղեկանք է վերցրել բանկից, ներկայացրել այդ տարածքի հարկադիր ծառայություն, այնտեղից էլ ասել են, որ սեղմ ժամկետներում հարցը չի լուծվի, և նա 1 ամսից նոր կարող է ստանալ այդ գումարը:

Մեկ այլ բողոք ներկայացրած անձ հայտնել է, որ հարուցված կատարողական վարույթի պարտապան է, ստանում է հաշմանդամության կենսաթոշակ: Ըստ դիմողի՝ իր հաշմանդամության կենսաթոշակի հաշվեհամարից բռնագանձվել է գումար: Վերջինս հավելել է նաև, որ բարձրացված խնդրի կապակցությամբ դիմել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը, սակայն խնդիրը չի կարգավորվել:

Բարձրացված խնդիրը քննարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ: Քննարկման արդյունքում հարկադիր կատարողը տեղեկացրել է, որ իրենց մոտ չի երևացել, որ նշված հաշվեհամարը հաշմանդամության կենսաթոշակի հաշվեհամար է, այդ իսկ պատճառով գումարը բռնագանձվել է: Ըստ հարկադիր կատարողի՝ ինքը կապ է հաստատել բանկի հետ, որպեսզի նրանք գրություն ուղարկեն Ծառայությանը նշված հաշվեհամարը հաշմանդամության կենսաթոշակի հաշվեհամար հանդիսանալու վերաբերյալ, և նշված հաշվեհամարը հաշմանդամության հաշվեհամարը հանդիսանալու վերաբերյալ համապատասխան հիմքեր ունենալու դեպքում բռնագանձված գումարը հետ կփոխանցի պարտապանի հաշվեհամարին:

Նշված խնդրի վերաբերյալ բանկի և հարկադիր կատարողի հետ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համագործակցության արդյունքում հարկադիր կատարողը համապատասխան գրությունը բանկից ստացել է և պատրաստակամություն է հայտնել խնդիրը կարգավորել:

Պաշտպանին հասցեագրված մեկ այլ բողոքով անձը տեղեկություն է ներկայացրել այն մասին, որ իր հաշմանդամության կենսաթոշակի հաշվեհամարի վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն արգելանք է դրել:

Նշվածի կապակցությամբ հարցը քննարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ, որը պատրաստակամություն է հայտնել խնդրի կարգավորման հարցում:

Դեռևս նախորդ տարի բարձրացված հարցի վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարությունից պարզաբանվել է, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հարուցման պահին որևէ տեղեկատվություն չունի պարտապանի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների ծագման աղբյուրի վերաբերյալ, ուստի լինում են դեպքեր, երբ պարտավորության չափով արգելանքը կիրառվում է նաև պարտապանի աշխատավարձի կամ դրան հավասարեցված այլ եկամուտների վրա՝ այդ թվում կենսաթոշակի: Հետագայում, երբ Սոցիալական ապահովության ծառայություն հարցման արդյունքում կամ պարտապանի (կամ նրա ներկայացուցչի) կողմից Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ներկայացված համապատասխան տեղեկանքից, այդ թվում՝ գործատուից ստացված տեղեկանքից, պարզվում է, որ արգելադրված գումարները «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ գլխով նախատեսված դրամական միջոցներ են, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն արգելանքը կիրառում է նույն գլխով նախատեսված չափով և կարգով:

Փաստորեն, անձի հաշմանդամություն ունենալու կամ կենսաթոշակառու լինելը պարզելու գործողությունները ձեռնարկվում են ավելի ուշ, իսկ դրամական միջոցները բռնագանձվում առանց հանգամանքների ճշտման՝ օրենքի խախտմամբ:

Հարկ ենք համարում շեշտել, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարողների հետ հաստատված է համագործակցություն և Պաշտպանի աշխատակազմի բարձրացրած հարցերն անհատական գործերով ընդհանուր առմամբ ստանում են արագ արձագանք։ Բայց խնդիրն այն է, որ անհատական դեպքերի քննարկումը չի լուծում համակարգային խնդիրները։

Ուստի, պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեն համապատասխան մեխանիզմներ ներդնելու համար, ինչը կերաշխավորի հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքները և վերջ կդնի հաշմանդամության կենսաթոշակների հաշվեհամարներից գումարների բռնագանձման անընդունելի պրակտիկային»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կասեցվել է տանձի համով ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքի արտադրությունըWSJ. Վենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետԱբրահամյան․ «Հաղթող Ադրբեջան» կարգախոսը մարում է, Բաքվի խնդիրներն ավելի են սրվումԽողովակները հողից հանելու և ապամոնտաժելու պահին 3 անձ ձերբակալվել է, այդ թվում զոդողն ու վարորդը Ավտովթար՝ Շիրակի մարզում․ Ազատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Երևանում մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 1 ամսական աղջիկ․ նախաձեռնվել է քրեական վարույթՕբաման միացել է նախընտրական քարոզարշավին«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար «Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին «Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է «Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար «Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին «Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում «Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած, ապա դատավորի պաշտոնից հեռացված Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՄԻԵԴ «Փաստ». «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին «Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել «Ժողովուրդ». Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է «Փաստ». ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով «Փաստ». Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները Dodge Charger-ը վերադառնում է Եվրոպա՝ էլեկտրական և բենզինային տարբերակներովApple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Գեյթսը նշել է 4 մասնագիտություն, որոնք կարող են դիմակայել արհեստական բանականությանը Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջՀայտնի է դարձել iPhone 18e-ի հնարավոր բնութագիրը Ջուր չի լինի. հասցեներVan Cleef & Arpels-ի երկնային ժամացույցըՏիեզերքում «պահապանների» նավատորմ ստեղծելու առաջարկ է հնչելԾավի ջուրը անվտանգ է՝ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործման համարT. rex-ի ազգական դինոզավրի կմախքը վաճառվել է 47,3 միլիոն դոլարովԹուրքիան խիստ նախազգուշացում է արել Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալՄիջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24NewsԸստ ընտրության նախնական արդյունքների՝ Իսրայելում ոչ մի կուսակցություն չի ստանում բավարար ձայներ՝ կառավարություն ձևավորելու համարԻսպանիայում երկաթուղային աղետից հետո եռօրյա սուգ կհայտարարվիՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետՀայաստանի գավաթ․ Ալաշկերտը Տոգոլայի հեթ-տրիկի շնորհիվ ջախջախեց ԲԿՄԱ-ինՄարդիկ վարկերի տակ ճռռալու են․ Փաշինյանը շատ վտանգավոր բան ասեց, պետք է խելքի՛ գալ. ՇարմազանովCOP17-ի շրջանակում մեկնարկել է Երևանի՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային գործողությունների հարթակըԽոշոր հրդեհ է բռնկվել Սևանում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումըԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունիցԵվրահանձնաժողովը բացառել է ռուսական գազի վերադարձը ԵՄ նույնիսկ Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետոՍփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ է Սահմանադրության փոփոխությանը. ԲագրատունիԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամՌանի կի Վավ. Հնդկաստանի ստորգետնյա աստիճանավոր ջրհորըՓլուզում՝ Երևանի Օտյան փողոցում․ կան հոսպիտալացվածներՓոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին ԱրցախիցԶախարովան արձագանքել է «իվանների» մասին Առուշանյանի հայտարարությանը. «Նա առաջին հերթին նվաստացրել է Հայաստանի ժողովրդին»Կիմ Չեն Ընը պատի տակ նախանձում է, մտածում է՝ «արա Кто этот Никол?». ԶոհրաբյանԹրամփը չի բացառել Վենեսուելան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու հնարավորությունըԱրցախցիների աջակցության չափը կնվազի. Գազային լարվածություն, աղետ ու խաղաղության նոր շրջադարձ
Ամենադիտված