Առաջարկում ենք աշխատավարձերի 90-120 տոկոսի չափով հավելավճար տալ ՀՀ գլխավոր դատախազին, նրա տեղակալներին. ԱՆ
ԻրավունքԱրդարադատության նախարարությունն առաջարկում է աշխատավարձերի 90-120 տոկոսի չափով հավելավճար տալ ՀՀ գլխավոր դատախազին, նրա տեղակալներին և Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազներին:
Այս մասին տեղեկանում ենք Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից:
Համաձայն նախագծի` որպես առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոններ են սահմանվել գլխավոր դատախազի, նրա չորս տեղակալների պաշտոնները,ամենաբարձր գործակիցն էլ` 120, սահմանվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության աշխատանքները համակարգող տեղակալի համար:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի համար հավելավճարի չափ է սահմանվել 90 տոկոսով, գլխավոր դատախազի տեղակալի համար 100 տոկոս, Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի համար՝ ևս 100 տոկոս: