Փաստաբան Արմենուհի Առաքելյանը մեղադրվում է կեղծ որդեգրմանն աջակցելու համար
ԻրավունքԵրևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Կարեն Ֆարխոյանի վարույթում քննվում է երեխայի վաճառքի վերաբերյալ մեկ գործ: Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ քրեական գործով ամբաստանյալի աթոռին 5 անձ է։
Նշենք, որ վաճառված երեխան 2018 թվականին ծնված Նատալի Մկրտչյանն է։
Լուրեր են շրջանառվում, որ ամբաստանյալներից մեկը փաստաբան Արմենուհի Առաքելյանն է։ Նրան մեղադրանք է առաջադրվել խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքն իրականացնելու մեջ։
Քրեական գործով կալանավորված անձ չկա, բոլորի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Գործով դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 18-ին։
Հավելենք, որ Արմենուհի Առաքելյանը չի պատասխանել Tert.am-ի՝ գործին առնչվող հարցերին, փոխարենն ասել է՝ չզանգել իրեն: