ՄՊՀ-ն վարույթ է հարուցել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի նկատմամբ
ԻրավունքՄրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման հատկանիշներով․ տեղեկացնում են ՄՊՀ-ից։
«ՄՊՀ-ն պարզել է, որ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության և COVID-19-ի ախտորոշման նպատակով իրականացվող լաբորատոր հետազոտություններ (ՊՇՌ թեստեր) իրականացնող տնտեսավարող սուբյեկտների միջև կնքված թույլտվության պայմանագրերով սահմանվել են մատուցվելիք ծառայությունների գները կամ այդ գները և դրանց փոփոխությունները ընկերության կողմից հաստատելու պահանջ, ինչպես նաև ծառայության արժեքից յուրաքանչյուր իրականացված թեստի դիմաց որոշակի տոկոս կամ ֆիքսված գումար ընկերությանը վճարելու պայմաններ, որոնք հնարավոր է՝ չեն վերաբերում թույլտվության պայմանագրերի առարկային և տնտեսապես ու տեխնոլոգիապես հիմնավորված չեն»,- ասված է հաղորդագրությունում։