Երևանի կենտրոնում գործող հյուրանոցներում Հայաստանում ապօրինի բնակվող օտարերկրյա 11 քաղաքացու են գտել
ԻրավունքՈստիկանության ՔՈԳՎ անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժինը շարունակում է անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված միջոցառումները։
Ոստիկանությունից հայտնում են, որ hերթականը նոյեմբերի 11-ին էր։ Անօրինական միգրացիայի դեմ պայքարի և Կենտրոնական բաժինների ծառայողները շրջայցեր իրականացրին Երևանի կենտրոնում գործող հյուրանոցային համալիրներ և հայտնաբերեցին առանց վավերական արտոնագրի Հայաստանում բնակվող օտարերկրյա 11 քաղաքացու։ Նրանք ներկայացվել են ոստիկանության ԱՎ վարչություն։
Միջոցառումները շարունակվում են։