Քանաքեռում սպանված Տյուշի որդիները ձերբակալված են
ԻրավունքՔանաքեռում երեկ տեղի ունեցած աղմկահարույց սպանությունների՝ Արթուր Ղազարյանի՝ «Քանաքեռցի Տույի», ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի՝ «Տյուշի» և ևս երկու անձի, դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված է 5 անձ, որոնցից մեկը 19-ամյա երիտասարդ է։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
«19-ամյա երիտասարդին ձերբակալել են Հերացիի հիվանդանոցից»,- ասացին ՔԿ-ից:
Ըստ ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկությունների՝ ձերբակալված 5 անձանցից 4-ը «Տյուշի» բոլոր չորս որդիներն են:
Հիշեցնենք, որ ժամը 02.40-ի սահմաններում զինված ընդհարում է տեղի ունեցել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի տանը, որի հետեւանքով 4 անձ սպանվել է, նրանց թվում՝ տանտերը։ Սպանվածների մեջ է նաև քրեական հեղինակություն համարվող Քանաքեռցի Տույը։
Կարող եք ընթերցել նաև՝ «Ով է Քանաքեռցի Տույի սպանության մեջ կասկածվող անձը․ ինչ պաշտոն էր զբաղեցնում»,