Վերաքննիչ քրեական դատարանն ազատ է արձակել նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանին
ԻրավունքՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ արդարամիտ դատավոր Ալեքսանդր Ազարյանի ԲՀԿ նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանին ազատ արձակելու որոշում է կայացրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռաֆայել Ամիրխանյանը։
«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ արդարամիտ դատավոր Ալեքսանդր Ազարյանի` բավարարեց բողոքս, բեկանեց Առաջին ատյանի դատարանի որոշումը եւ Ջանիբեկ Հայրապետյանին ազատ արձակեց կալանքից։
Ի վերջո արդարությունը հաղթեց, իսկ պարոն Ազարյանը եւս մեկ անգամ ապացուցեց, թե որն է իրական Դատավորի բուն առաքելությունը` իսկական արդարադատություն իրականացնելը»,- գրել է նա։
Ջանիբեկ Հայրապետյանը մեղադրվում էր ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը)։