«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար «Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին «Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է «Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար «Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին «Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում «Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած, ապա դատավորի պաշտոնից հեռացված Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՄԻԵԴ «Փաստ». «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին «Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել «Ժողովուրդ». Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է «Փաստ». ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով «Փաստ». Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները 

29 և 21-ամյա երիտասարդները «ajakic.com» կայքի միջոցով շուրջ 4 մլն գումար են հափշտակել

Իրավունք

Շարունակում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ կազմակերպված խմբի կողմից համացանցի օգտատերերից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու բոլոր հանգամանքները, տուժած անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ մանրամասնելով, որ նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ իրականացված մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել են հանցավոր խմբի անդամներից երկուսի ինքնությունը, խարդախության մեխանիզմը:

«Քննությամբ պարզվել է, որ 29 և 21-ամյա երիտասարդները, սոցիալական ցանցի միջոցով խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու մտադրությամբ, ստեղծել են հանցավոր խումբ և կատարել դերաբաշխում՝ խմբի կազմում ներգրավելով նաև համապատասխան համակարգչային մասնագետ, ով ստեղծել է «ajakic.com» անվանմամբ կայք:

Այնուհետև www.facebook.com սոցիալական ցանցում տեղադրելով գովազդ, թե իբր «Արագ աջակցություն» անվանումով կազմակերպությունն ընդամենը հաշված րոպեների ընթացքում, առանց վարկային պատմության և երաշխավորի տրամադրում է մինչև 4մլն ՀՀ դրամի չափով վարկ՝ օգտատերերին ուղղորդել են վարկ ստանալու վերաբերյալ հայտ ներկայացնելու համար այցելել իրենց կողմից ստեղծված հիշյալ կայք:

Կապ հաստատելով հայտատուների հետ և մտացածին անուններով ներկայանալով որպես վարկային կազմակերպության աշխատակից՝ քաղաքացիներին մոլորեցնելու նպատակով հավաստիացրել են, թե իբր վարկի գումարը հաստատվել է, և այն ստանալու համար պահանջել 094 605-868 և 077 137-362 հեռախոսահամարներով «Tellcell» վճարահաշվարկային համակարգում նախապես բացված հաշիվներին փոխանցել վարկի մարման առաջին ամսվա գումարի չափով կանխավճար, որոնք տարբեր օրերի կանխիկացվել է կազմակերպված խմբի անդամների կողմից և հափշտակվել»,- նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Քննությամբ հիմնավորվել է, որ խմբի կողմից այս եղանակով 2021թ. հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում մեկ տասնյակից ավելի անձանցից խարդախությամբ ընդհանուր առմամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 3 միլիոն 939 հազար 800 ՀՀ դրամ գումար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել: 29-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ մյուսի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ հանցավոր խմբի կողմից խարդախությամբ հափշտակություններ կատարելու հնարավոր այլ եղանակները և տուժածների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

Քննչական կոմիտեն կոչ է անում՝ բոլոր այն քաղաքացիները, ովքեր տուժել են կազմակերպված խմբի այսօրինակ գործողություններից, կարող են դիմել Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին:

Միաժամանակ, ՀՀ քննչական կոմիտեն քաղաքացիներին հորդորում է օգտվել միայն արդեն ստուգված և վստահելի կազմակերպությունների ծառայություններից:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար «Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին «Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է «Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար «Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին «Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում «Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած, ապա դատավորի պաշտոնից հեռացված Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՄԻԵԴ «Փաստ». «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին «Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել «Ժողովուրդ». Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է «Փաստ». ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով «Փաստ». Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները Dodge Charger-ը վերադառնում է Եվրոպա՝ էլեկտրական և բենզինային տարբերակներովApple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Գեյթսը նշել է 4 մասնագիտություն, որոնք կարող են դիմակայել արհեստական բանականությանը Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջՀայտնի է դարձել iPhone 18e-ի հնարավոր բնութագիրը Ջուր չի լինի. հասցեներVan Cleef & Arpels-ի երկնային ժամացույցըՏիեզերքում «պահապանների» նավատորմ ստեղծելու առաջարկ է հնչելԾավի ջուրը անվտանգ է՝ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործման համարT. rex-ի ազգական դինոզավրի կմախքը վաճառվել է 47,3 միլիոն դոլարովԹուրքիան խիստ նախազգուշացում է արել Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալՄիջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24NewsԸստ ընտրության նախնական արդյունքների՝ Իսրայելում ոչ մի կուսակցություն չի ստանում բավարար ձայներ՝ կառավարություն ձևավորելու համարԻսպանիայում երկաթուղային աղետից հետո եռօրյա սուգ կհայտարարվիՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետՀայաստանի գավաթ․ Ալաշկերտը Տոգոլայի հեթ-տրիկի շնորհիվ ջախջախեց ԲԿՄԱ-ինՄարդիկ վարկերի տակ ճռռալու են․ Փաշինյանը շատ վտանգավոր բան ասեց, պետք է խելքի՛ գալ. ՇարմազանովCOP17-ի շրջանակում մեկնարկել է Երևանի՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային գործողությունների հարթակըԽոշոր հրդեհ է բռնկվել Սևանում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումըԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունիցԵվրահանձնաժողովը բացառել է ռուսական գազի վերադարձը ԵՄ նույնիսկ Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետոՍփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ է Սահմանադրության փոփոխությանը. ԲագրատունիԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամՌանի կի Վավ. Հնդկաստանի ստորգետնյա աստիճանավոր ջրհորըՓլուզում՝ Երևանի Օտյան փողոցում․ կան հոսպիտալացվածներՓոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին ԱրցախիցԶախարովան արձագանքել է «իվանների» մասին Առուշանյանի հայտարարությանը. «Նա առաջին հերթին նվաստացրել է Հայաստանի ժողովրդին»Կիմ Չեն Ընը պատի տակ նախանձում է, մտածում է՝ «արա Кто этот Никол?». ԶոհրաբյանԹրամփը չի բացառել Վենեսուելան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու հնարավորությունըԱրցախցիների աջակցության չափը կնվազի. Գազային լարվածություն, աղետ ու խաղաղության նոր շրջադարձԻսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-իԻնձ վերագրում եք մտքեր, որոնք ես չեմ արտահայտել, ու դա շատ վստահ եք անում․ ՄիրզոյանՓլուզում՝ Մալաթիայի տներից մեկում. փրկարարները փլատակներից դուրս են բերել վիրավորներից մեկինԹուրքիան Հունաստանի հետ վեճի ֆոնին Եգիպտոսին առաջարկել է ծովային սահմանների վերաբերյալ համաձայնագիր կնքելՄԻՊ-ն ու ԵՄ առաքելության ղեկավարը նախանշել են հետագա համագործակցության ուղղություններըՊարենամթերքը 2027 թվականին կթանկանա ևս 7%-ով. Համաշխարհային բանկԻ՞նչ են ուզում այս մարդիկ, որ Հայաստանը հարևանների հետ նորմալ հարաբերություններ չունենա՞․ Փաշինյան
Ամենադիտված