Նիկոլ Փաշինյանի հասցեին արված գրառման համար քրեական գործ է հարուցվել պատերազմի մասնակցի նկատմամբ
ԻրավունքԱրցախյան երկու պատերազմների մասնակից Մանուել Մանուկյանը հայտնում է, որ հրավիրվել է Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին։ Ըստ նրա՝ քրեական գործը հարուցվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին ֆեյսբուքյան գրառում կատարելու համար։
«Էդ ֆեյսբուքյան գրառման մեջ արվել է հայտարարություն, որտեղ Նիկոլ Փաշինյանին ասվել է «զիբիլի վրայի կատու» և «Քաջ Նազար»: Այստեղ հայհոյանք չկա, սպառնալիք չկա»,-ասել է նա ու հավելել, որ իր մասով ճնշումներ եթերներներից մեկում բացարձակ ճշմարտություն է ասել:
Մանրամասները` տեսանյութում: