Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը
ԻրավունքՀակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը Հանրային հեռուստաընկերությանը հայտնել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել։
Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։
Սերժ Սարգսյանը, հիշեցնենք, մեղադրյալի կարգավիճակ ունի նաև 2013-ին որպես նախագահ պաշտոնավարման ընթացքում մոտ կես միլիարդ դրամի հափշտակության կատարումը կազմակերպելու համար: