Ռուսաստանում գործարար Ալբերտ Խուդոյանը դատապարտվել է վեց տարվա ազատազրկման
ԻրավունքՄոսկվայի Կոպտևսկու դատարանը Optima Development ընկերության սեփականատեր Ալբերտ Խուդոյանին դատապարտել է վեց տարվա ազատազրկման՝ նրան մեղավոր ճանաչելով ավելի քան 3,7 միլիարդ ռուբլի արժողությամբ անշարժ գույքի յուրացման մեջ, ՏԱՍՍ-ին հայտնել են մայրաքաղաքի դատախազության մամուլի ծառայությունից։
Ալբերտ Խուդոյանը դատապարտվել է վեց տարվա ազատազրկման և 800 հազար ռուբլի տուգանքով` պաշտոնական դիրքն օգտագործելու և առանձնապես խոշոր չափերով խարդախության համար
«Նրա հանցակից Սերգեյ Կոնոպլյովը դատապարտվել է երեք տարվա ազատազրկման՝ 200 հազար ռուբլի տուգանքով»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը։
Վճիռն օրինական ուժի մեջ չի մտել և կարող է բողոքարկվել վերաքննիչ ատյանում՝ օրենքով սահմանված ժամկետում։