Վերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման դեմ դատախազության բողոքը
ԻրավունքՓաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, կազմով դատավորներ Կարեն Մարդանյանի, Սևակ Համբարձումյանի, քիչ առաջ մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գեւորգյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի հատկանիշներով քրեական հետապնդումը դադարեցնելու և գործով վարույթը կարճելու որոշման դեմ դատախազության բողոքը»։