«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկի մոտակայքում հայտաբերվել է ներնետված փաթեթ. ՔԿԾ
ԻրավունքՆոյեմբերի 29-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հիմնարկի պահակետերից մեկի մոտակայքում հայտաբերել են ներնետված փաթեթ:
Այս մասին տեղեկանում ենք Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից:
Փաթեթում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 1,6 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, երկու պոլիէթիլենային շշեր՝ լցված ալկոհոլին բնորոշ հոտով, անգույն և շագանակագույն հեղուկներով:
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: