Դատախազությունը դիմել է դատարան` Վլադիմիր Գասպարյանի գույքի բռնագանձման պահանջով
ԻրավունքԳլխավոր դատախազությունը դիմել է դատարան՝ Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ու նրա ընտանիքին պատկանող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։
Այս մասին տեղեկացանք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Վլադիմիր Սերգեյի Գասպարյանի, Սուսաննա Համլետի Գասպարյանի, Հեղուշ Բագրատի Գալստյանի, Անգելինա Վլադիմիրի Գասպարյանի, Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի, Անժելա Մնացականի Գասպարյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքը:
«Դատալեքս»-ը դեռևս տեղեկություն չի տրամադրում, թե ինչ գույքի մասին է խոսքը: