Արտահերթ դատական նիստ՝ Արմեն Չարչյանի գործով․ ՍԴ-ն որոշում է հրապարակել
Իրավունք«Հայաստան» խմբակցության պատգամավոր, բժիշկ Արմեն Չարչյանի գործով Առաջին ատյանի դատարանի դատավոր Միսակյանը ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա արտահերթ դատական նիստ է նշանակել այսօր՝ ժամը 14:00-ին: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
Նախօրեին ՍԴ-ն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 295-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ որոշում է կայացրել։ Ըստ ՍԴ-ի՝ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ։