ԱԳՆ շենքի մոտից բերման է ենթարկվել 13 քաղաքացի. Ոստիկանություն
ԻրավունքԱրտաքին գործերի նախարարության մոտից այսօր ոստիկանություն բերման է ենթարկվել 13 անձ։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Ոստիկանությունից: Նշված անձինք բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու, այն է` ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելու համար: