Դատախազությունը բողոքարկել է Խաչատուր Սուքիասյանի եղբոր նկատմամբ գրավ կիրառելու մասին որոշումը
ԻրավունքԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանին 55 մլն դրամ գրավի դիմաց արձակելու որոշումը դատախազությունը բողոքարկել է Վերաքննիչ քրեական դատարան։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեցին Դատախազությունից։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ):