Թոխատյանը, Խաչատուրովը և Բագրատ Սրբազանը կերաշխավորեն Աշոտ Մինասյանին ազատ արձակելու համար
ԻրավունքՓաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ս.թ. 2021թ. դեկտեմբերի 13-ին՝ Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, Եպիսկոպոս Բագրատ Սրբազան Գալստանյանը, ՀՀ ԶՈՒ պահեստազորի գեներալ-մայոր, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Գրիգորի Խաչատուրովը, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, պատրաստակամություն են հայտնել Աշոտ Մինասյանի խափանման միջոցը անձնական երաշխավորությամբ փոխելու դեպքում հանդիսանալ անձնական երաշխավոր»: