ՔԿ-ն Մամիկոն Ասլանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել
ԻրավունքՆախաքննական մարմինը Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ Այս մասին ասաց Քննչական կոմիտեի խոսնակ Վարդան Թադևոսյանը:
Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել է և ներգրավվել որպես մեղադրյալ։ ՀՀ քննչական կոմիտեն Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանի կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու և անցնելու, անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ տվյալներ է ձեռք բերել:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Մ.Ա.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով»,- նշված է հաղորդագրության մեջ: