Թալանել են Աղվան Հովսեփյանի տունը. հափշտակել են թանկարժեք խմիչքներ և հուշանվերներ
ԻրավունքՀայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 18-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած գողության փաստով:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, այդ օրը անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Բյուրական գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի պատուհանը, մտել ներս և այնտեղից հափշտակել ոգելից խմիչքներ և հուշանվերներ:
Կայքի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Հայաստանի քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին: Գողության մասին էլ ոստիկանություն ահազանգել է առանձնատան աշխատակից Լ. Վ.-ն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ –հետախուզական և քննչական միջոցառումներ՝ գողություն կատարած անձին կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: