Փարաքարում ակցիա իրականացնող 7 քաղաքացի է բերման ենթարկվել
ԻրավունքՓարաքարում իրականացվող բողոքի ակցիային մասնակցող 7 քաղաքացի է բերման ենթարկվել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Նա նշեց, որ տվյալ անձինք բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելու համար։
Հիշեցնենք, որ Փարաքարում ոստիկանները փակել են համայնքապետարանի մուտքը և խոչընդոտել են «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի ընտրված թեկնածուին մասնակցել երդմնակալության արարողությանը, ապա թույլ չեն տվել մտնել համայնքապետարան: Ակցիայի ընթացքում իրավիճակը լարվել է, ոստիկանների և քաղաքացիների միջև քաշքշուկ է սկսվել, ինչից հետո ոստիկանները բերման են ենթարկել քաղաքացիներին։