Սպանության փորձի մեղադրանքով պատժի կրումից խուսափողը հայտնաբերվեց Ալավերդիում
ԻրավունքՈստիկանության Թումանյանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 23-ին Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ 2-րդ թաղամասում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 39-ամյա Վարդան Ա.-ն, որը 2020 թ. օգոստոսի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (Սպանության փորձը) և 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Խափանման միջոցը՝ կալանք: