ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Այս կենդանակերպի նշանները վերջապես հաջողություն կունենան ամռան վերջին. ովքե՞ր են այս բախտավորները Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Ծառը տապալվել է կնոջ վրա․ Գերմանիայում ուժգին փոթորիկները մահվան պատճառ են դարձել Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել «Մենք ամեն օր հիասթափություն ենք ապրում». Հայկ Հովհաննիսյանը նոր գրառում է արել Ուտելու ընթացքում և դրանից հետո ի հայտ եկող քաղցկեղի ախտանիշներ. ուռուցքաբանը թվարկել է Գերմանիայում գրանցվել է վերջին 10 տարվա ընթացքում շոգի պատճառով մահացության առավելագույն մակարդակը Կենդանակերպի երեք նշաններ պատրաստվում են կարևոր փոփոխությունների. որոշները կբախվեն փորձությունների, իսկ մյուսները՝ նոր հնարավորությունների Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է. Փաստաբան Փաշինյանը Տիգրանաշենն Ադրբեջան է հռչակում՝ հղում անելով խորհրդային շրջանի քարտեզներին. Աբրահամյան 

Դատապարտյալները կաշառք տալու պայմանավործություն են ձեռք բերել ՔԿՀ պետի և աշխատակցի հետ․ մանրամասներ

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետին և անվտանգության ապահովման բաժնի աշխատակցին դատապարտյալների կողմից կաշառք տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը:

Քննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները պատիժ կրելու ընթացքում, արտոնություններ ստանալու նպատակով, մտերիմ հարաբերություններ են հաստատել և կաշառք տալու շուրջ պայմանավործություն ձեռք բերել Քրեակատարողական հիմնարկի պետի և անվտանգության բաժնի աշխատակցի հետ:

Քննությամբ պարզվել է, որ դատապարտյալը, Քրեակատարողական հիմնարկի պետի հովանավորչությունն ու թողտվությունը ստանալու համար պայմանավորվել է վերջինիս որպես կաշառք յուրաքանչյուր ամիս 500 ԱՄՆ դոլար գումար տալ և խոշոր չափերի կաշառք տալու` իր հանցավոր նպատակն իրականացնելու համար, քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների և կալանավորված անձանց շրջանում հեղինակություն վայելելու հանգամանքն օգտագործելով, 2019թ. մարտ, ապրիլ և մայիս ամիսներին Քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձանցից հավաքագրել է տարբեր չափերի գումարներ, որոնց մի մասը՝ խոշոր չափերի՝ ընդհանուր 1.500 ԱՄՆ դոլար գումարը, պայմանավորվածության համաձայն, Քրեակատարողական հիմնարկի պետին փոխանցելու և հնարավոր բացահայտման խոչընդոտները վերացնելու նպատակով, իր մտերիմ անձի միջոցով, փոխանցել է հիմնարկի պետի ընկերոջը, վերջինս էլ՝ հիմնարկի պետին:

Արդյունքում հիշյալ դատապարտյալին և նրա «հովանավորության» տակ գտնվող այլ դատապարտյալներին քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում տրվել են արտոնություններ՝ քրեակատարողական հիմնարկ են մտցվել արգելված իրեր, դատապարտյալներն անարգել դուրս են եկել իրենց խցերից, զբաղվել են թղթախաղով, տեղաշարժվել փակ ռեժիմի գոտում, օգտագործել ալկոհոլ, շահագործել բջջային հեռախոսներ, իսկ քրեակատարողական հիմնարկի որոշ խցերի պլանային և ոչ պլանային խուզարկություններն առանձին դեպքերում կրել են ձևական բնույթ:

Բացի այդ, նախաքննության ընթացքում բացահայտվել է նաև` նույն քրեակատարողական հիմնարկում մեկ այլ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և կաշառք ստանալու մեկ այլ դեպք ևս:

Ըստ գործով ձեռք բերված փաստական տվյալների՝ Արարատի մարզի բնակիչը, քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում, պայմանավորվածություն է ձեռք բերել քրեակատարողական հիմնարկի անվտանգության բաժնի աշխատակցի հետ կաշառքի դիմաց քրեակատարողական հիմնարկի ռեժիմային գոտի արգելված իրեր տեղափոխելու հարցում, որից հետո վերջինս, հանդիպել է դատապարտյալի կողմից մատնանշած, վերջինիս մտերիմ անձի հետ ու ստացել արգելված իրերը:

Անվտանգության աշխատակիցը, 2018թ. նոյեմբեր ամսվա  տարբեր օրերին ընդգրկված լինելով քրեակատարողական հիմնարկի անվտանգությունն ապահովող հերթապահ խմբի կազմում, արգելված իրերը ծառայակիցներից գաղտնի տեղափոխել է քրեակատարողական հիմնարկի ռեժիմային գոտի ու հանձնել դատապարտյալին, ինչի դիմաց վերջինս հիշյալ աշխատակցին տվել է  կաշառք, որը նա ստացել է ինչպես կանխիկ, այնպես էլ՝  վճարային համակարգի միջոցով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ դատապարտյալներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), իսկ մյուսին՝ 312-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց մասով նախաքննությունն ավարտվել է դեռևս 2019 թվականի նոյեմբերին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել էր դատարան:

Քրեակատարողական հիմնարկի պետին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ անվտանգության բաժնի աշխատակցին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ) և  308-րդ հոդվածի 1-ին մասով (1 դրվագ):

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ը թաքցրել է Մերձավոր Արևելքում մատակարարման հիմնական բազայի ոչնչացումըԵվրամիությունը գնահատել է հակամարտության ընթացքում Ուկրաինայում ընտրությունների անցկացման հնարավորությունըՈւկրաինայի նախկին վարչապետը հայտարարել է` ԱՄՆ-ն Ֆեդորովին նախագահ է դարձնելուԵվրոպան Ուկրաինային խորհուրդներ է տվել Ռուսաստանի հետ բանակցությունների վերաբերյալՀարավային Կորեան կփորձարկի Հյուսիսային ծովային երթուղինԳերմանիայում ավելի քան 280 մարդ տեղափոխող ինքնաթիռը հազիվ է խուսափել վթարի ենթարկվելուցՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ռուսաստանը մտադիր չէ խզել ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածություններըԱՄՆ-ն և ԵՄ-ն գաղտնի հետաքննություն են սկսել Ուկրաինայի համար նախատեսված գումարի անհետացման վերաբերյալԱյս կենդանակերպի նշանները վերջապես հաջողություն կունենան ամռան վերջին. ովքե՞ր են այս բախտավորները Զելենսկու գրասենյակը հայտարարել է` Ուկրաինայում անհնար է նախագահական ընտրություններ անցկացնելՀզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Ճապոնիայում արագընթաց գնացքը վրաերթի է ենթարկել չորս մարդուԾառը տապալվել է կնոջ վրա․ Գերմանիայում ուժգին փոթորիկները մահվան պատճառ են դարձել Լցանավն աղետի ազդանշան է ուղարկել Եմենի մոտԻրանը սպառնացել է ԱՄՆ-ին հզոր զենքով, եթե ռազմական գործողությունները վերսկսվենԷլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել Կիևը պարտվում է բոլոր ճակատներում. ԶԼՄ«Մենք ամեն օր հիասթափություն ենք ապրում». Հայկ Հովհաննիսյանը նոր գրառում է արել Ուտելու ընթացքում և դրանից հետո ի հայտ եկող քաղցկեղի ախտանիշներ. ուռուցքաբանը թվարկել է Գերմանիայում գրանցվել է վերջին 10 տարվա ընթացքում շոգի պատճառով մահացության առավելագույն մակարդակը Իրանը ցանկություն է հայտնել արագացնել Ռուսաստանի հետ համատեղ նախագծերի իրականացումըԿենդանակերպի երեք նշաններ պատրաստվում են կարևոր փոփոխությունների. որոշները կբախվեն փորձությունների, իսկ մյուսները՝ նոր հնարավորությունների Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում Ճապոնիան ցանկանում է ինտեգրվել ՆԱՏՕ-ին. ԶԼՄԱՄՆ-ն գաղտնի նավթի արտահանում է իրականացրել Հորմուզի նեղուցովԱրագածոտնի թեմի գլխավոր հաշվապահի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է. Փաստաբան Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանին Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորը կոչ է արել ամբողջությամբ հետաքննել Ուկրաինայի հնարավոր դերը «Հյուսիսային հոսքերի» պայթեցման գործումԿիևում քննարկվում է Ռադան ավելի ապահով վայր տեղափոխելու հարցըՓաշինյանը Տիգրանաշենն Ադրբեջան է հռչակում՝ հղում անելով խորհրդային շրջանի քարտեզներին. Աբրահամյան Իրանում մահապատժի են ենթարկել օտարերկրյա քաղաքացունՌուսաստանի ԱԳՆ-ն առաջարկել է կրկնապատկել օտարերկրացիների համար հրատապ վիզաների վճարները Ռոսկոմնադզորը դատի է տվել Մորգենշտերնի նախկին կնոջըՀոկտեմբերին որ համայնքներում են ՏԻՄ ընտրություններ լինելու Սկանդալային պրոդյուսերին կմեղադրեն Թուփակի սպանության մեջ Նեթանյահուն կոշտ է արտահայտվել Սիրիայում Թուրքիայի ռազմական ներկայության մասին«Արդեն 40 օր է դու մեզ հետ չես». 12-ամյա Վռամի քույրը հուզիչ գրառում է արել (տեսանյութ) Զելենսկուն զգուշացրել են նոր կոռուպցիոն սկանդալի սպառնալիքի մասինՌուսաստանը դեմ է իր գործընկեր երկրների՝ Կիևի հետ շփումներին․ ԶախարովաՖոն դեր Լայենի՝ Ուկրաինային աջակցելու հայտարարությունը քննադատության է արժանացել համացանցումԵրևանում հայտնաբերվել է հետախուզվող 43-ամյա տղամարդըBBC-ի փորձագետները կանխատեսել են Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի լավագույն քառյակըԻրանը հայտարարել է նավթի արտահանումը դադարեցնելու մասինՄտադիր են ներողություն խնդրել թագավորից Թրամփը համաձայնել է Կանադայի հետ ԱՄՆ-ի առևտրային գործարքինՍա աննախադեպ վայրենություն է․ վիրավորված հասարակություն ունենք․ Ալավերդյան (տեսանյութ) Շոգի պատճառով ՊՍԺ-ն ստիպված է փոխել մրցաշրջանի մեկնարկային խաղի վայրըԽոշոր հևդեհ Երևանում. Ի՞նչ է հայտնի ՌԴ ԱԳՆ-ն նշել է երկու կետ, որ Ռուսաստանը բարձրացնում է ԱՄՆ-ի հետ շփումներում
Ամենադիտված