Երևանի կենտրոնում թալանել են ամենահայտնի խանութներից մեկը. գողացել են 4 մլն դրամ
ԻրավունքԴեկտեմբերի 27-ին խոշոր չափի գոողություն է տեղի ունեցել Երևանում հայտնի խանութ-սրահներից մեկից, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ առավոտյան ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել Երևաի բնակիչ Արման Ղ.-ից, ով հայտնել է, որ Հանրապետության 62 հասցեում գործող «Նայք» խանութ-սրահի ապակյա դուռը կոտրել են ժամը 05:20-ի սահաններում և այնտեղից հափշտակել դրամարկղը:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ: Ժամանել է նաև նույն բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչը:
Դեպքի փաստով հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Աղբյուրը հայտնում է, որ Արման Ղ.-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը նշված խանութ-սրահի տնօրենն է և դրամարկղում եղել է մոտ 4 մլն դրամ: