Գագիկ Բեգլարյանը և նրա հարազատները ներկայացել են դատախազություն
ԻրավունքԱպօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակներում Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն ու նրան փոխկապակցված անձինք դեկտեմբերի 27-ին ներկայացել են դատախազություն։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ Բեգլարյանի և նրա ընտանիքի անդամների գույքի վրա կալանք է դրվել:
Ավելի վաղ, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում դատախազություն էին ներկայացել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը: