Հայկ Մարությանի հայտարարությունների վերաբերյալ ոստիկանությունում ստուգողական գործողություններ են իրականացվում
Իրավունք
Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությունների հիման վրա ՀՀ ոստիկանությունում ստուգողական գործողություններ են իրականացվում։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին տեղի ունեցած Երևանի ավագանու արտահերթ նիստում քննարկվել էր Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը, որի ընթացքում քաղաքապետը մի շարք աղմկահարույց հայտարարություններ է կատարել՝ մատնանշելով այս իշխանությունների կոռուպցիոն դրսևորումները և հայտնելով, որ աշխատանքի ընթացքում տարբեր զանգեր էր ստանում ամենաբարձր ռանգի պաշտոնյաներից՝ ֆեյսբուքյան քոմենթի համար այս կամ այն աշխատակցին պաշտոնից ազատելու համար կամ իրենց մերձավորների համար արտոնություններ տրամադրելու խնդրանքով։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում