Գյումրիում դաժանաբար սպանվածը Վարդան Ղուկասյանի փեսայի մայրն է. մանրամասներ
ԻրավունքԱյսօր ժամը 13․50-ին շտապօգնությունից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Գյումրու Բագրատունյաց օղակում «Հովնան» խանութի մոտ մահացած մարդ կա, մահացողը կին է։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից՝ նշելով, որ դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ, անհրաժեշտ գործողություններ են կատարվում հանգամանքները պարզելու համար։
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացած կինը վնասվածքը ստացել է կոկորդի հատվածում՝ կտրող-ծակող գործիքին բնորոշ իրով։
Պարզվում է՝ Գյումրիի կենտրոնում գտնվող իրեն պատկանող հագուստի խանութում սպանված հայտնաբերվածը Անահիտ Իսկանդարյանն է: Վերջինս 2013թ. ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության նախօրեին սպանված, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսայի՝ Կարեն Եսայանի մայրն է: