Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ
ԻրավունքԵրեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է։ Այս մասին 24News-ին ասաց քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։
Թադևոսյանի փոխանցմամբ 5 զինծառայողները հարցաքննվել են, ձերբակալված Արման Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (Մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ)։
«Առայժմ հարցաքննվել է, կալանավորման միջնորդության մասին հաղորդագրություն չկա», - եզրափակեց Թադևոսյանը։
Վերադարձած զինծառայողները գերի էին ընկել նոյեմբերի 16-ին Հայաստանի արևելյան սահմանների դիրքերի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով։