Չարենցավանի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին 36-ամյա աղջկա պայուսակը հափշտակողին
ԻրավունքԴեկտեմբերի 30-ին կողոպուտի դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 16։30-ի սահմաններում ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանզ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 8-րդ թաղամասի քոլեջի հարակից ճանապարհին անհայտ անձը հափշտակել է Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Աննա Շ-ի ձեռքի պայուսակը և դիմել փախուստի։