Ձորամուտ գյուղի բնակիչն իր ունեցվածքը նվիրել է ՊԵԿ-ին
ԻրավունքԼոռու մարզի Ձորամուտ գյուղի բնակիչ Էդգար Անտոնյանն իր ունեցվածքը Պետական եկամուտների կոմիտեին է նվիրել: Նվիրատվությունն ընդունելու մասին որոշումը հավանություն ստացավ կառավարության հունվարի 5-ի նիստում:
Որոշման նախագծում նշված է, որ քաղաքացին դիմել է ՊԵԿ և ցանկություն հայտնել, որ իրեն պատկանող Ձորամուտ գյուղի 2-րդ փողոցի 23 հասցեում գտնվող գույքը (84.8 քմ բնակելի տունը, 9.1 քմ մառանը, 20.7 քմ անասնաշենքը, 8.8 քմ տնտեսական սենյակը, 19.4 քմ ավտոտնակը և 0.333 հա հողամասը) նվիրաբերի ՊԵԿ-ին: