Պարզվել է Փարաքարի ակումբում ռումբի մասին ահազանգողի ինքնությունը
ԻրավունքՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է երեկ փրկարար ծառայություն զանգած անձի ինքնությունը, որը տեղեկացրել էր Փարաքարի ակումբում տեղադրված ռումբի մասին:
Ժամը 12.45-ին 41-ամյա կինը հայտնաբերվել է Էջմիածին քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում և բերման ենթրակվել ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն:
Հունվարի 7-ին, ժամը 09.38-ին, ՀՀ ԱԻՆ «911» փրկարար ծառայությունից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ծառայություն զանգած անձը հայտնել է, թե Փարաքարի ակումբի մոտ ռումբ է դրված:
Դեպքի վայր են մեկնել ոստիկանության օպերատիվ և ԱԻՆ փրկարարական խմբեր։ Փարաքար համայնքի մշակույթի տանը և հարակից տարածքի զննությամբ պայթուցիկ նյութեր և սարքեր չեն հայտնաբերվել: