Բաքվի դատարանը 2021 թ. մայիսին գերեվարված ՀՀ քաղաքացիներին մեղադրել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը պայթեցնելու փորձի մեջ
ԻրավունքԲաքվում տեղի է ունեցել Հայաստանի քաղաքացիներ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի քրեական գործով անօրինական դատական նիստը։
Սարգսյանը և Ռաֆայելյանը մեղադրվում են 2021 թվականի մայիսին «Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու և Քարվաճառի շրջանի տարածքով անցնող Ադրբեջանի ՊՆ ստորաբաժանումների մատակարարման գծերը ականապատելու մեջ», հայտնում է Report-ը։
Դատավարության ընթացքում Սարգսյանը ցուցմունք է տվել, թե իբր իրենք հրահանգ են ստացել «տարածքի հետախուզություն իրականացնել, ճանապարհներ փակել, ականապատել և փշալարեր անցկացնել, ինչպես նաև պայթեցնել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը»։
Դատավարությունը կշարունակվի հունվարի 24-ին։