Տարոն Մարգարյանի, Արման Սահակյանի, ևս 7 անձի գործն ուղարկվել է դատարան
ԻրավունքԵրևանի նախկին քաղաքապետ, Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի, Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի ու ևս 7 անձի գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է, գործն ուղարկվել է դատարան: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Նրանք մեղադրվում են մի քանի դրվագով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:
Մարգարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, Արման Սահակյանի նկատմամբ՝ 5 մլն դրամ գրավը: