ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Այս կենդանակերպի նշանները վերջապես հաջողություն կունենան ամռան վերջին. ովքե՞ր են այս բախտավորները Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Ծառը տապալվել է կնոջ վրա․ Գերմանիայում ուժգին փոթորիկները մահվան պատճառ են դարձել Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել «Մենք ամեն օր հիասթափություն ենք ապրում». Հայկ Հովհաննիսյանը նոր գրառում է արել Ուտելու ընթացքում և դրանից հետո ի հայտ եկող քաղցկեղի ախտանիշներ. ուռուցքաբանը թվարկել է Գերմանիայում գրանցվել է վերջին 10 տարվա ընթացքում շոգի պատճառով մահացության առավելագույն մակարդակը Կենդանակերպի երեք նշաններ պատրաստվում են կարևոր փոփոխությունների. որոշները կբախվեն փորձությունների, իսկ մյուսները՝ նոր հնարավորությունների Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է. Փաստաբան Փաշինյանը Տիգրանաշենն Ադրբեջան է հռչակում՝ հղում անելով խորհրդային շրջանի քարտեզներին. Աբրահամյան 

Ադրբեջանցի զինվորները Տեղ գյուղի խաղաղ բնակչի աչքերն ու ձեռքերը կապել են ու մոտ 1 ժամ ճանապարհ տարել. ՄԻՊ

Իրավունք

Սյունիքի մարզի Տեղ գյուղի խաղաղ բնակչին ադրբեջանական զինված ծառայողները հունվարի 13-ին ակնհայտ անօրինական ազատությունից զրկել ու առևանգել են, թույլ են տվել նրա արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք (օրինակ՝ խաղաղ բնակչի աչքերն ու ձեռքերը կապել են ու մոտ 1 ժամ ճանապարհ տարել): Հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Խախտել են նրա սեփականության իրավունքը՝ հափշտակելով 320-350 հատ (ճշտված տվյալով) ոչխար:

Մինչև հիմա ոչինչ չեն վերադարձրել, որով մարդուն արդեն պատճառել են հոգեկան լուրջ ապրումներ, իր ընտանիքով կանգնեցրել են սոցիալական լրջագույն խնդրի առաջ:

Չպետք է մոռանանք, որ խոսքը սովորական մարդկային ճակատագրերի մասին է, տարիների քրտնաջան աշխատանքով վաստակած ապրուստ, ընտանիքի եկամուտ, անվտանգ ու արժանապատիվ ապրելու բնական իրավունք. մարդիկ ապրում են իրենց ու ընտանիքների կյանքի ու ապրուստի համար իրական անհանգստության մեջ:

Բա սա նորմա՞լ վիճակ է, կյանքի նորմալ պայմաննե՞ր են:

Բայց այս ամենը պետք է դրվի պետական քաղաքականության հիմքում, իսկ անվտանգությունը չի կարելի կտրել մարդուց:

Ադրբեջանական հանցավոր արարքների փաստերը տալիս են նրանց զինված ծառայողներին հեռացնելու իրատեսական հնարավորություն, ուղղակի պետք է արագ ու ճիշտ գործել:

Մինչև սահմանների որոշման պաշտոնական գործընթացների ավարտը ի՞նչ գործ ունեն ադրբեջանական զինված ծառայողներ, որոնք հիմնովին խաթարել են մարդկանց բնականոն կյանքը:

Բայց ի՞նչ է արվում: Օրինակ՝ Տեղի բնակչի հետ կապված միջադեպով էլի շրջանառության մեջ դրվեց անթույլատրելի քաղաքական մոտեցումը, թե Տեղ համայնքի Տեղ գյուղի բնակիչն է անցել «ադրբեջանական կողմ»՝ տպավորություն ստեղծելով, թե «մեղավորը» նա է, այլ ոչ թե նրա նկատմամբ քրեորեն պատժելի արարքներ՝ հանցանքներ թույլ տված ադրբեջանական զինված ծառայողները:

Էլի հղում անելով իմ հայտարարությանը՝ հրապարակային փորձ արվեց հերքել դրա ձևակերպումները՝ առանց հաշվի առնելու, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաղորդագրություններում ամեն ձևակերպում ընտրված է և ունի նպատակային նշանակություն:

Նման քաղաքական մոտեցում առաջ տանողներին պետք է հատուկ բացատրել, որ նման մեկնաբանություններով ադրբեջանական զինված ծառայողներին «թևեր» են տալիս, դարձնում են ավելի սանձարձակ: Թուլացնում են մեր քաղաքացիների իրավունքների միջազգային պաշտպանությունը՝ գեներացնելով խոչընդոտող ապացույցներ: Նման մեկնաբանությունները պետք է վերանան ու վերջ:

Եվ հետո՝ ՀՀ պետական սահմանների չորոշված լինելու պայմաններում ի՞նչ «ադրբեջանական կողմի» կամ տարածքի մասին է խոսքը: Կամ խաղաղ բնակիչները ինչու՞ պետք է այս քաղաքական սխալ մոտեցումների զոհը դառնան:

Հ.Գ. Տեղ գյուղի բնակչի հետ երեկ անձամբ խոսել եմ, նրա հետ անձամբ ծանոթացել եմ Տեղ գյուղ իմ վերջին այցի ընթացքում` հայրենասեր ու ազնիվ մարդ: Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում մեր կողմից նույնպես միջոցներ են ձեռնարկվում նրա իրավունքների պաշտպանության համար»,-գրել է նա:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ը թաքցրել է Մերձավոր Արևելքում մատակարարման հիմնական բազայի ոչնչացումըԵվրամիությունը գնահատել է հակամարտության ընթացքում Ուկրաինայում ընտրությունների անցկացման հնարավորությունըՈւկրաինայի նախկին վարչապետը հայտարարել է` ԱՄՆ-ն Ֆեդորովին նախագահ է դարձնելուԵվրոպան Ուկրաինային խորհուրդներ է տվել Ռուսաստանի հետ բանակցությունների վերաբերյալՀարավային Կորեան կփորձարկի Հյուսիսային ծովային երթուղինԳերմանիայում ավելի քան 280 մարդ տեղափոխող ինքնաթիռը հազիվ է խուսափել վթարի ենթարկվելուցՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ռուսաստանը մտադիր չէ խզել ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածություններըԱՄՆ-ն և ԵՄ-ն գաղտնի հետաքննություն են սկսել Ուկրաինայի համար նախատեսված գումարի անհետացման վերաբերյալԱյս կենդանակերպի նշանները վերջապես հաջողություն կունենան ամռան վերջին. ովքե՞ր են այս բախտավորները Զելենսկու գրասենյակը հայտարարել է` Ուկրաինայում անհնար է նախագահական ընտրություններ անցկացնելՀզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Ճապոնիայում արագընթաց գնացքը վրաերթի է ենթարկել չորս մարդուԾառը տապալվել է կնոջ վրա․ Գերմանիայում ուժգին փոթորիկները մահվան պատճառ են դարձել Լցանավն աղետի ազդանշան է ուղարկել Եմենի մոտԻրանը սպառնացել է ԱՄՆ-ին հզոր զենքով, եթե ռազմական գործողությունները վերսկսվենԷլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել Կիևը պարտվում է բոլոր ճակատներում. ԶԼՄ«Մենք ամեն օր հիասթափություն ենք ապրում». Հայկ Հովհաննիսյանը նոր գրառում է արել Ուտելու ընթացքում և դրանից հետո ի հայտ եկող քաղցկեղի ախտանիշներ. ուռուցքաբանը թվարկել է Գերմանիայում գրանցվել է վերջին 10 տարվա ընթացքում շոգի պատճառով մահացության առավելագույն մակարդակը Իրանը ցանկություն է հայտնել արագացնել Ռուսաստանի հետ համատեղ նախագծերի իրականացումըԿենդանակերպի երեք նշաններ պատրաստվում են կարևոր փոփոխությունների. որոշները կբախվեն փորձությունների, իսկ մյուսները՝ նոր հնարավորությունների Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում Ճապոնիան ցանկանում է ինտեգրվել ՆԱՏՕ-ին. ԶԼՄԱՄՆ-ն գաղտնի նավթի արտահանում է իրականացրել Հորմուզի նեղուցովԱրագածոտնի թեմի գլխավոր հաշվապահի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է. Փաստաբան Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանին Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորը կոչ է արել ամբողջությամբ հետաքննել Ուկրաինայի հնարավոր դերը «Հյուսիսային հոսքերի» պայթեցման գործումԿիևում քննարկվում է Ռադան ավելի ապահով վայր տեղափոխելու հարցըՓաշինյանը Տիգրանաշենն Ադրբեջան է հռչակում՝ հղում անելով խորհրդային շրջանի քարտեզներին. Աբրահամյան Իրանում մահապատժի են ենթարկել օտարերկրյա քաղաքացունՌուսաստանի ԱԳՆ-ն առաջարկել է կրկնապատկել օտարերկրացիների համար հրատապ վիզաների վճարները Ռոսկոմնադզորը դատի է տվել Մորգենշտերնի նախկին կնոջըՀոկտեմբերին որ համայնքներում են ՏԻՄ ընտրություններ լինելու Սկանդալային պրոդյուսերին կմեղադրեն Թուփակի սպանության մեջ Նեթանյահուն կոշտ է արտահայտվել Սիրիայում Թուրքիայի ռազմական ներկայության մասին«Արդեն 40 օր է դու մեզ հետ չես». 12-ամյա Վռամի քույրը հուզիչ գրառում է արել (տեսանյութ) Զելենսկուն զգուշացրել են նոր կոռուպցիոն սկանդալի սպառնալիքի մասինՌուսաստանը դեմ է իր գործընկեր երկրների՝ Կիևի հետ շփումներին․ ԶախարովաՖոն դեր Լայենի՝ Ուկրաինային աջակցելու հայտարարությունը քննադատության է արժանացել համացանցումԵրևանում հայտնաբերվել է հետախուզվող 43-ամյա տղամարդըBBC-ի փորձագետները կանխատեսել են Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի լավագույն քառյակըԻրանը հայտարարել է նավթի արտահանումը դադարեցնելու մասինՄտադիր են ներողություն խնդրել թագավորից Թրամփը համաձայնել է Կանադայի հետ ԱՄՆ-ի առևտրային գործարքինՍա աննախադեպ վայրենություն է․ վիրավորված հասարակություն ունենք․ Ալավերդյան (տեսանյութ) Շոգի պատճառով ՊՍԺ-ն ստիպված է փոխել մրցաշրջանի մեկնարկային խաղի վայրըԽոշոր հևդեհ Երևանում. Ի՞նչ է հայտնի ՌԴ ԱԳՆ-ն նշել է երկու կետ, որ Ռուսաստանը բարձրացնում է ԱՄՆ-ի հետ շփումներում
Ամենադիտված