Վճռաբեկ դատարանում Քաղաքացիական և վարչական պալատը կտրոհվի երկու առանձին պալատների
ԻրավունքՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկում է Վճռաբեկ դատարանում Քաղաքացիական և վարչական պալատի փոխարեն ստեղծել երկու առանձին պալատներ:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ստացավ 67 կողմ, 2 դեմ, 30 ձեռնպահ ձայներ: