«Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների աշխատանքը դադարեցված է
Իրավունք«Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների աշխատանքը հունվարի 1-ից դադարեցված է: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
«Տվյալ ՔԿՀ-ներում գտնվող բոլոր դատապարտյալները տեղափոխվել են հանրապետությունում գործող այլ ՔԿՀ-ներ՝ Նուբարաշեն, Արմավիր, Սևան, Արթիկ: Բոլորն արդեն տեղափոխված են, որևէ մեկը պրոբացիոն ծառայության շահառու չի դարձել: Հիմնականում անձնակազմը նույնպես տեղափոխվել է այլ քրեակատարողականներ աշխատելու, բայց կան նաև աշխատակիցներ, որոնք հայտնվել են կադրերի ռեզերվում: Այս պահին չեմ կարող ասել, թե քանիսն են կադրերի ռեզերվում: Դրա համար հարցում է պետք անել»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ 2021 թ-ի հոկտեմբերի 28-ին կառավարությունն ընդունեց ընդունեց 2 ՔԿՀ-ները փակելու առաջարկը: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նիստում պարզաբանել էր, որ փակվելու արդյունքում կկրճատվի նաև 280 հաստիք, 70 աշխատող կտեղափոխվի այլ ՔԿՀ, 50-ը՝ պրոբացիայի ծառայություն, մնացածը լինելու են կադրերի ռեզերվում: