Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվել
ԻրավունքԵրևանի ընդհանուր իրավասության դատարան միջնորդություն է ներկայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։
«Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանն ու Վիլեն Գաբրիելյանը («Նավակ ճոճող»)։ Վաղը, ժամը 11–ին հրավիրված դատական նիստում որոշումը կկայացվի»,-ասաց Հովհաննիսյանը։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: