Շահեն Հարությունյանը հրավիրվել է ոստիկանություն` Փաշինյանին «ազգակործան լինելու» մեջ մեղադրելու համար
Իրավունք«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ղեկավար Շահեն Հարությունյանը ոստիկանություն է հրավիրվել` վարչապետ Նիկոլ Փաշինյանին վիրավորելու համար։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։
Հարությունյանի խոսքով` ինքը Փաշինյանին մեղադրել է «ազգակործան լինելու և հայրենիքի դավաճանություններ իրականացնելու» մեջ:
«14 տարեկանից լինելով քաղաքական պայքարի մեջ բազմաթիվ անգամներ եմ ենթարկվել քաղաքական մոտիվներով քրեական հետապնդումների, և, հատկանշականն է այն, որ որոշ անգամներ Ն. Փաշինյանն անձամբ է ոստիկանության բաժանմունքում տեսել, թե ինչպիսի քամահրական դիրքորոշումներ եմ ունենում ինձ ուղղված սպառնալիքների նկատմամբ»,- նշել է «Շանթ դաշինք»-ի ղեկավարը:
Նա շեշտել է, որ դատարանում վերահաստատելու է իր քաղաքական դիրքորոշումներն ու գնահատականները: