Գողություն է կատարվել Գյումրիի պոլիկլինիկայում
ԻրավունքՀունվարի 21-ին ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գյումրու Շիրակացու փողոցի պոլիկլինիկայում գողացել են այցելուներից մեկի՝ միջանցքի աթոռին դրված հեռախոսը:
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ բջջային հեռախոսը գողացել էր 45-ամյա տղամարդը, որը հայտնաբերվել և բերման է ենթարկվել բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է գողացված բջջային հեռախոսը:
Կատարվում է քննություն։