12-րդ դասարանի աշակերտը ԲՄՎ-ով վրաերթի է ենթարկել քաղաքացուն. վերջինս հիվանդանոցում մահացել է (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գագիկ Շամշյանը հայտնում է
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի Քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 13-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:00-ի սահմաններում Երևանի Կոմիտաս պողոտայի 65 շենքի բնակիչ ԵՃՇՊՀ վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Սենիկ Ստեփանյանը, վարելով ԲՄՎ մակնիշի 81 ՍՕ 888 համարանիշի ավտոմեքենան, Վերին անտառային փողոցի թիվ 144/3 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 67- ամյա Ֆերդինանդ Մայիլյանին: Վրաերթից հետո Ս. Ստեփանյանը վրաերթի ենթարկվածին իր ավոտեմեքենայով տեղափոխել է Էրեբունի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ Մայիլյանը մի քանի ժամ անց հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է: Նա աշխատում էր Հայաստանի Էլցանցեր ՓԲԸ-ի << Հյուսիսային>> մասնաճուղում որպես առաջատար մասնագետ:
ՃՏՀ քննության բաժնի քննիչ Աշոտ Ասատուրյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ տուգանային հրապարակ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
{gallery}shamshyan/BMW-3{/gallery}


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել