Մոսկվայում զենքի մաքսանենգության մեղադրանքով ձերբակալվել է ԱՄՆ հայազգի քաղաքացի
ԻրավունքԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանը ձերբակալվել է Մոսկվայում՝ զենքի մաքսանենգության մեղադրանքով, նա գտնվում է թիվ 7 քննչական մեկուսարանում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Մոսկվայի հանրային մոնիթորինգի հանձնաժողովի անդամ Կոնստանտին Կիմը։
Խաչատուրյանի խոսքով՝ ինքն ԱՄՆ-ից Հայաստան էր մեկնում 2021 թվականի դեկտեմբերի 26-ին, երբ իրեն բերման են ենթարկել Շերեմետեւո օդանավակայանի տարանցման գոտում։ Նրա մոտ հայտնաբերվել է GLOK-17 ատրճանակ եւ պարկուճներ։
«Նրան մեղադրանք է առաջադրվել զենքի մաքսանենգության հոդվածով (Քրեական օրենսգրքի 226.1-ին հոդվածի 1-ին մասով)։ Նա չի ընդունում մեղքը, ասում է, որ նախկինում եղել է անվտանգության հարցերով ընկերության աշխատակից եւ, իբր, ունեցել է զենքի ամերիկյան թույլտվություն»,- ասել է աղբյուրը։
Կիմը հավելել է, որ Խաչատուրյանը դժվարանում է շփվել անձնակազմի եւ բանտարկյալների հետ, քանի որ խոսում է միայն երկու լեզվով՝ հայերեն եւ անգլերեն։