Ավտովթար Երևանում՝ Լադայի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ Աուդի Q7-ի վարորդին փրկել են անվտանգության բարձիկները (ֆոտոշարք, տեսանյութ)
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես դեպքի վայրից ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ժամը 11:30-ի սահմաններում, Վազգեն Սարգսյան և Խորենացի փողոցների խաչմերուկում իրար են բախվել Աուդի Q7 մակնիշի, 58 ՏՍ 555 համարանիշի և Սոֆիա տաքսի ծառայությանը պատկանող Լադա մակնիշի, Տ 6250 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Լադայի վարորդ՝ Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղի բնակիչ 42-ամյա Արմեն Սարգսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվեց Էրեբունի բժշկական կենտրոն: Աուդին վարել է 22-ամյա Արման Աղաբաբյանը:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության ՔԳՎ ՃՏՀ քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանը: Քննիչի հանձնարարականով մեքենաները ավտոմեքենաները տեղափոխվեցին Երևանի ՃՈ տուգանային հրապարակ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի:
{gallery}shamshyan/Q7{/gallery}


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել