Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց
ԻրավունքՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը կրկին մեկ շաբաթով հետաձգվեց։
Ընդմիջման ժամանակ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմը փորձել է կապ հաստատել ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանի հետ, բայց չի ստացվել։
Արմեն Գևորգյանի տեղեկություններով, մեքենայի խափանում է եղել, և Սահակյանը խնդրել է այսօր իրեն չսպասել։ Դատական նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 15-ը։