Գերությունից վերադարձած և Հայաստանում կալանավորված Նարեկ Երիմյան գրավի դիմաց ազատ է արձակվել
ԻրավունքԱրարատի եւ Վայոց Ձոր ընդհանուր իրավասության դատարանը ադրբեջանական գերությունից դեկտեմբերի 4-ին հայրենադարձված ու հայրենիքում կալանավորված մայոր Նարեկ Երիմյանին 1 միլիոն ՀՀ դրամի գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ փաստաբան Կարմեն Պողոսյանից։
Հիշեցնենք, որ գերությունից վերադարձած մի շարք անձանց մեղադրանք է առաջադրվել, որոշ անձինք նաեւ կալանքի տակ են գտնվում։ Ադրբեջանում գերության մեջ եղած եւ Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո կալանավորված զինծառայողների թիվն 9 կամ 10 է, նրանցից 3-ն (ներառյալ Նարեկ Երիմյանը) արդեն ազատության մեջ են։