Արմեն Աշոտյանի նկատմամբ քրեական գործ կհարուցվի՞. Aravot.am
ԻրավունքAravot.am-ի տեղեկություններով 2022 թվականի փետրվարի 4-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն է ստացվել Hayeli.am լրատվական կայքում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ հունվարի 25-ի հարցազրույցի տեսապատճենը:
Հարցազրույցի տեսագրությունն այժմ ուսումնասիրվում է եւ առաջիկա օրերին հստակ կլինի՝ Արմեն Աշոտյանի հայտարարություններում քրեական գործեր հարուցելու հիմքեր կա՞ն, թե՝ ոչ:
Այս առիթով Aravot.am-ի հարցին ի պատասխան, Արմեն Աշոտյանն ասաց, որ ինքը գործընթացից տեղյակ չէ, ոստիկանությունից որեւէ փաստաթուղթ չի ստացել, ուստի, որեւէ մեկնաբանություն չի անի:
Հիշեցնենք, որ այդ օրը, մամուլի ասուլիսում Արմեն Աշոտյանն ի թիվս այլ հայտարարությունների, վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվանել էր «գեոպոլիտիկ պուտանկա»: