Մանուկյանի, Վանեցյանի, Շարմազանովի և մյուսների վերաբերյալ քրեական գործը կարճվել է
ԻրավունքՔննչական կոմիտեն կարճել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցի, ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանի, Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի, ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանի, Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի, նախկին փոխնախագահ Արա Սահակյանի, ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի վերաբերյալ քրեական գործը։
Տեղեկությունը News.am-ին հայտնել է Գեղամ Մանուկյանը։
ՔԿ-ն քրեական գործը հարուցել էր ՀՀ ՔՕ 225.1 հոդվածի 1-ին մասով (օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը եւ անցկացնելը) և 307.1 հոդվածի 1-ին մասով (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելը)։
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 11-ի հանրահավաքից հետո, որը ընդդիմությունը հրավիրել էր պատերազմում պարտություն կրած իշխանությունների հրաժարականի պահանջով, մի խումբ քաղաքական գործիչներ ձերբակալվեցին և քրեական գործ հարուցվեց։