Քաղաքացին օդանավակայանում դանակի սպառնալիքով արտերկիր մեկնելու տոմս է պահանջել
ԻրավունքՓետրվարի 9-ին՝ ժամը 17.00-ի սահմանում, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանի մեկնման սրահում ծառայություն իրականացնելու ժամանակ նկատել են, որ օդանավակայանի 4-րդ հարկում գործող ավիաընկերությունները սպասարկող դրամարկղերից մեկի մոտ խնդիրներ են առաջացել։ Մոտեցել ու տեսել են, որ մի քաղաքացի դանակի սպառնալիքով ավիատոմս վաճառող ընկերության աշխատակցուհուց պահանջում է, որ իր համար չվերթ ապահովեն և արտերկիր մեկնելու տոմս տան։
28-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին։
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Տղամարդը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն: