ՄԻՊ-ն այցելել է Գեղամաբակ, Ջաղացաձոր, Կութ, Նորաբակ և մի շարք այլ գյուղեր
ԻրավունքՄեր աշխատակազմով Գեղարքունիքի մարզում ենք` Գեղամաբակ, Ջաղացաձոր, Կութ, Նորաբակ և մի շարք այլ գյուղեր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ կից հրապարակելով լուսանկարները։
«Կհավաքվեն լրացուցիչ փաստեր ադրբեջանական զինված ծառայողների ներխուժումներով, հանցավոր արարքներով մարդկանց համար առաջացած խնդիրների մասին (ջրի հասանելիությունից մինչև խոտհարքերի ու արոտավայրերի կորուստ)։
Գյուղերի ընտրությունը պայմանավորված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Գեղարքունիքի ստորաբաժանում ստացված ահազանգերով։
Հիշեցնենք, որ ՀՀ բնակիչների անվտանգության երաշխավորման նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել Հայաստանի սահմանների շուրջ ապառազմականացված [անվտանգության] գոտի ստեղծելու առաջարկով՝ մինչև Ադրբեջանի հետ դելիմիտացիայի ու դեմարկացիայի ավարտը»,- գրել է Թաթոյանը։