ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Այս կենդանակերպի նշանները վերջապես հաջողություն կունենան ամռան վերջին. ովքե՞ր են այս բախտավորները Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Ծառը տապալվել է կնոջ վրա․ Գերմանիայում ուժգին փոթորիկները մահվան պատճառ են դարձել Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել «Մենք ամեն օր հիասթափություն ենք ապրում». Հայկ Հովհաննիսյանը նոր գրառում է արել Ուտելու ընթացքում և դրանից հետո ի հայտ եկող քաղցկեղի ախտանիշներ. ուռուցքաբանը թվարկել է Գերմանիայում գրանցվել է վերջին 10 տարվա ընթացքում շոգի պատճառով մահացության առավելագույն մակարդակը Կենդանակերպի երեք նշաններ պատրաստվում են կարևոր փոփոխությունների. որոշները կբախվեն փորձությունների, իսկ մյուսները՝ նոր հնարավորությունների Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է. Փաստաբան Փաշինյանը Տիգրանաշենն Ադրբեջան է հռչակում՝ հղում անելով խորհրդային շրջանի քարտեզներին. Աբրահամյան 

Դատարանը Գառնիկ Իսագուլյանին պարտավորեցրել է Մակունցին վճարել 424.000 ՀՀ դրամ՝ որպես փոխհատուցում

Իրավունք

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գրիգորի Վարդանյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է Լիլիթ Մակունցի հայցադիմումը՝ ընդդեմ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին ՝ պարտավորեցնելով հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները և հօգուտ Մակունցի բռնագանձել 424.000 ՀՀ դրամ։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։ 

Հիշեցնենք, որ Լիլիթ Մակունցը 2020թ դեկտեմբերի 23-ին հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Գառնիկ Իսագուլյանի՝ ասուլիսներում հնչեցված զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելուն պարտավորեցնելու և պատճառված վնասի փոխհատուցման պահանջների մասին: Հայցադիմումը վերաբերում է Իսագուլյանի կողմից արված այն հայտարարություններին, որ հեղափոխությունը կատարվել է ադրբեջանական փողերով։

«Հայաստանում հեղափոխությունը կատարվել է բացառապես ադրբեջանական փողերով: Գոյություն ունի հեղափոխություն, հեղափոխությունից մինչև պատերազմ, պատերազմի ընթացք և հիմա: Ես բազմիցս հայտարարել եմ, որ Փաշինյանն ու իր թիմը թուրքերից ու ադրբեջանցիներից ստացել են 48,000,000.00 (քառասունութ միլիոն) դոլար, սակայն դրանք որևէ հետևանք չունեցան: Այդ գումարները Վրաստանում ԱՄՆ դեսպանատնից Հայաստան են ներկրել հիմնականում Արմեն Գրիգորյանը, ով այժմ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն է, Լիլիթ Մակունցը, որ Աժ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն է, Նիկոլ Փաշինյանը, նրա կինը Աննա Հակոբյանը, բազմաթիվ պատգամավորներ՝ այդ թվում Արմենուհի Ղազարյանը, ինչպես նաև Ասյա Խաչատրյանը, Ստյոպա Սաֆարյանը: Հենց այդ փողերով արվեց հեղափոխությունը»,- հայտարարել էր Իսագուլյանը: Մեկ այլ ասուլիսում Իսագուլյանը կրկին անդրադարձել է խնդրին՝ հայտարարելով, որ «Մինչ հեղափոխությունը ես հայտարարել եմ, որ հեղափոխության շատ մասնակիցներ Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանը, Լիլիթ Մակունցը, Արսեն Խառատյանը և այլն, հաճախ մեկնել են Թբիլիսի ԱՄՆ դեսպանատան միջոցով հանդիպելու հատկապես ադրբեջանցիների ու թուրքերի հետ: Այդ ժամանակ պատիվ եմ ունեցել այդ մասին զեկուցելու երկրի ղեկավարությանն ու ԱԱԾ-ին: Երբ ես հայտարարեցի, որ այդ ընկերները գնում են Թբիլիսի և միլիոններ ներկրում Հայաստան նախապատրաստելով հեղափոխություն, բոլորը տարակուսանքով էին մոտենում իմ հայտարարություններին: Նորից հայտարարում եմ, որ 48 միլիոն դոլարը, որը Փաշինյանի հեղափոխական թիմը ստացել է Ադրբեջանից, եղել է բացարձակ ճշմարտություն: Ամբողջ հեղափոխությունը ֆինանսավորվել է թուրք-ադրբեջանական փողերով: Անձամբ Լիլիթ Մակունցը փորձել է այս գործում ներգրավել Սլավոնական համալսարանի ուսանող, մի քանի լեզուների տիրապետող Անդրանիկ Հովհաննիսյանին, սակայն վերջինս, հասկանալով ինչի մեջ են ուզում ներքաշել, հրաժարվել է»: 

Նշված հայտարարություններից հետո էլ Լիլիթ Մակունցը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Գառնիկ Իսագուլյանի, ինչը մասնակի բավարարվել է։ Դատարանը պարտավորեցրել է Իսագուլյանին համապատասխան լրատվամիջոցներով հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները, ինչպես նաև՝ Իսագուլյանից հօգուտ Լիլիթ Մակունցի բռնագանձել 300.000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցման գումար, 110.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, նաև 14.000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։ Ըստ դատավճռի՝ Իսագուլյանը մասնավորապես պետք է հերքի «հեղափոխությունը արվել է բացառապես ադրբեջանական փողերով, որի համար հեղափոխության շատ մասնակիցներ, այդ թվում՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Կամոյի Մակունցը, թուրքերից, ադրբեջանցիներից ստացել են ու Հայաստան են ներկրել 48,000,000.00 դոլար» և «հեղափոխությունը ֆինանսավորվել է թուրք-ադրբեջանական փողերով, որի համար հեղափոխության շատ մասնակիցներ, այդ թվում՝ Լիլիթ Կամոյի Մակունցը, հաճախ մեկնել են Թբիլիսի՝ հատկապես ադրբեջանցիների ու թուրքերի հետ հանդիպելու, նրանցից ստացել են 48,000,000.00 դոլար, որը ներկրել են Հայաստան՝ նախապատրաստելով հեղափոխություն, ինչին Լիլիթ Մակունցը փորձել է ներգրավել Սլավոնական համալսարանի ուսանող, մի քանի լեզուների տիրապետող Անդրանիկ Հովհաննիսյանին» հայտարարությունները:

Գառնիկ Իսագուլյանի փաստաբան Աննա Ծառուկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ նշված գործով ընդհանրապես տեղեկատվություն չեն ունեցել, հարց է առաջանում՝ ով է ծանուցվել։

«Իմ իմանալով՝ Իսագուլյանը չի ծանուցվել, պարզ չէ ընդհանրապես ով է ծանուցվել իր փոխարեն։ Հաճախ է այդպես լինում, երբ ուղարկում են՝ լրատվականում այլ անձ է ստանում կամ ուղարկում են հարևաններն են ստանում իր փոխարեն, երբ իր հաշվառման հասցեն ընդհանրապես Մասիս քաղաքում է»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ դատավճռի դեմ բողոք կներկայացվի՝ առանց պատասխանող կողմի դատական նիստ անցկացնելու հիմքով, գործի նյութերին ծանոթանալուց հետո չի բացառվում, որ նաև բովանդակային առումով բողոք ներկայացվի։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուկրաինայի նախկին վարչապետը հայտարարել է` ԱՄՆ-ն Ֆեդորովին նախագահ է դարձնելուԵվրոպան Ուկրաինային խորհուրդներ է տվել Ռուսաստանի հետ բանակցությունների վերաբերյալՀարավային Կորեան կփորձարկի Հյուսիսային ծովային երթուղինԳերմանիայում ավելի քան 280 մարդ տեղափոխող ինքնաթիռը հազիվ է խուսափել վթարի ենթարկվելուցՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ռուսաստանը մտադիր չէ խզել ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածություններըԱՄՆ-ն և ԵՄ-ն գաղտնի հետաքննություն են սկսել Ուկրաինայի համար նախատեսված գումարի անհետացման վերաբերյալԱյս կենդանակերպի նշանները վերջապես հաջողություն կունենան ամռան վերջին. ովքե՞ր են այս բախտավորները Զելենսկու գրասենյակը հայտարարել է` Ուկրաինայում անհնար է նախագահական ընտրություններ անցկացնելՀզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Ճապոնիայում արագընթաց գնացքը վրաերթի է ենթարկել չորս մարդուԾառը տապալվել է կնոջ վրա․ Գերմանիայում ուժգին փոթորիկները մահվան պատճառ են դարձել Լցանավն աղետի ազդանշան է ուղարկել Եմենի մոտԻրանը սպառնացել է ԱՄՆ-ին հզոր զենքով, եթե ռազմական գործողությունները վերսկսվենԷլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել Կիևը պարտվում է բոլոր ճակատներում. ԶԼՄ«Մենք ամեն օր հիասթափություն ենք ապրում». Հայկ Հովհաննիսյանը նոր գրառում է արել Ուտելու ընթացքում և դրանից հետո ի հայտ եկող քաղցկեղի ախտանիշներ. ուռուցքաբանը թվարկել է Գերմանիայում գրանցվել է վերջին 10 տարվա ընթացքում շոգի պատճառով մահացության առավելագույն մակարդակը Իրանը ցանկություն է հայտնել արագացնել Ռուսաստանի հետ համատեղ նախագծերի իրականացումըԿենդանակերպի երեք նշաններ պատրաստվում են կարևոր փոփոխությունների. որոշները կբախվեն փորձությունների, իսկ մյուսները՝ նոր հնարավորությունների Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում Ճապոնիան ցանկանում է ինտեգրվել ՆԱՏՕ-ին. ԶԼՄԱՄՆ-ն գաղտնի նավթի արտահանում է իրականացրել Հորմուզի նեղուցովԱրագածոտնի թեմի գլխավոր հաշվապահի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է. Փաստաբան Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանին Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորը կոչ է արել ամբողջությամբ հետաքննել Ուկրաինայի հնարավոր դերը «Հյուսիսային հոսքերի» պայթեցման գործումԿիևում քննարկվում է Ռադան ավելի ապահով վայր տեղափոխելու հարցըՓաշինյանը Տիգրանաշենն Ադրբեջան է հռչակում՝ հղում անելով խորհրդային շրջանի քարտեզներին. Աբրահամյան Իրանում մահապատժի են ենթարկել օտարերկրյա քաղաքացունՌուսաստանի ԱԳՆ-ն առաջարկել է կրկնապատկել օտարերկրացիների համար հրատապ վիզաների վճարները Ռոսկոմնադզորը դատի է տվել Մորգենշտերնի նախկին կնոջըՀոկտեմբերին որ համայնքներում են ՏԻՄ ընտրություններ լինելու Սկանդալային պրոդյուսերին կմեղադրեն Թուփակի սպանության մեջ Նեթանյահուն կոշտ է արտահայտվել Սիրիայում Թուրքիայի ռազմական ներկայության մասին«Արդեն 40 օր է դու մեզ հետ չես». 12-ամյա Վռամի քույրը հուզիչ գրառում է արել (տեսանյութ) Զելենսկուն զգուշացրել են նոր կոռուպցիոն սկանդալի սպառնալիքի մասինՌուսաստանը դեմ է իր գործընկեր երկրների՝ Կիևի հետ շփումներին․ ԶախարովաՖոն դեր Լայենի՝ Ուկրաինային աջակցելու հայտարարությունը քննադատության է արժանացել համացանցումԵրևանում հայտնաբերվել է հետախուզվող 43-ամյա տղամարդըBBC-ի փորձագետները կանխատեսել են Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի լավագույն քառյակըԻրանը հայտարարել է նավթի արտահանումը դադարեցնելու մասինՄտադիր են ներողություն խնդրել թագավորից Թրամփը համաձայնել է Կանադայի հետ ԱՄՆ-ի առևտրային գործարքինՍա աննախադեպ վայրենություն է․ վիրավորված հասարակություն ունենք․ Ալավերդյան (տեսանյութ) Շոգի պատճառով ՊՍԺ-ն ստիպված է փոխել մրցաշրջանի մեկնարկային խաղի վայրըԽոշոր հևդեհ Երևանում. Ի՞նչ է հայտնի ՌԴ ԱԳՆ-ն նշել է երկու կետ, որ Ռուսաստանը բարձրացնում է ԱՄՆ-ի հետ շփումներումԻրանի վրա ճնշման հարցում դաշնակիցները պետք է կողմնորոշվեն՝ «մեզ հետ են, թե մեր դեմ»․ Սքոթ Բեսենտ Պատիժ, որը մեկ զինվորի կյանք արժեցավ․ ո՞րն է Ճամբարակի ողբերգական վթարի իրական պատճառը (տեսանյութ)
Ամենադիտված