«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում կանխվել է արգելված իրերի ներթափանցման երկու դեպք
ԻրավունքՓետրվարի 15-ին՝ ժամը 21:40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, խուզարկության են ենթարկել դատարանից հիմնարկ տեղափոխված կալանավորված անձին: Խուզարկության արդյունքում վերջինիս մի կոշիկի ներբանից հայտնաբերել են անհայտ ծագման, սպիտակ, օվալաձև դեղահաբ, իսկ մյուսից՝ մեկանգամյա օգտագործման ածելիի սայր:
Հաջորդ օրը՝ փետրվարի 16-ին՝ ժամը 19:45-ի սահմաններում, նույն հիմնարկի պահակետերից մեկի ծառայողն ահազանգել է, որ լսել է նետվող առարկայի վայր ընկնելուն նմանվող ձայն: Ահազանգից անմիջապես հետո քրեակատարողական ծառայողները զննության են ենթարկել տարածքը և հայտնաբերել ներնետված պոլիէթիլենային տոպրակ, որում առկա են եղել ալկոհոլին բնորոշ հեղուկով 2 պլաստմասսայե շիշ և սպունգի կտորներով փաթեթավորված բջջային հեռախոս:
Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ: